Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին քվեարկելու իրավունքից զրկվելը սահմանադրական իրավունքների ոտնահարում է. Արա Աբրամյան



Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մինչ այդ մարդիկ շատ լավ կողմնորոշվելու են, թե ում տան իրենց քվեն: Հանրության մի մասը կգնա և գիտակցված ընտրություն կկատարի, իսկ մի մասն էլ ընտրության առհասարակ չի գնա, ինչը, սեփական դիրքորոշումն արտահայտելու մի տարբերակ է: Բայց կա մի երրորդ խումբ, որը նույնիսկ հնարավորություն չի ունենալու մասնակցելու քվեարկությանը։
Խնդիրն այն է, որ 2008 թ-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ-ում բնակվող կամ քվեարկության պահին արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները զրկվել են քվեարկելու իրավունքից։ Այս մասին բարձրաձայնում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը․ «Մեր սահմանադրական իրավունքների ոտնահարումն է և անհրաժեշտ է պարզել, թե ով է կայացրել նման որոշում և ինչ հանգամանքներում»։
Պարոն Աբրամյանը համոզված է, որ ՀՀ քաղաքացիություն ունեցող սփյուռքահայերին պետք է հնարավորություն տրվի օգտվել այդ անքակտելի իրավունքից:



Նա առաջ է քաշում շատ կարևոր տեսակետ, ըստ որի՝ մենք պետք է վերացնենք Սփյուռքի և Հայաստանի միջև գոյություն ունեցող իրավական և այլ խոչընդոտները՝ Սփյուռքին որոշակի ինստիտուցիոնալ լիազորություններով օժտելու համար: Բացի այդ․ «Հայաստանն Ազգային ժողովում պետք է ունենա Սփյուռքի հարցերով փոխնախագահ և Սփյուռքի Պալատ»:
Ի վերջո, պետք է բոլորի համար հասկանալի լինի, որ հայկական հզոր սփյուռքը պետք է պատրաստ լինի այս դժվարին ժամանակներում թիկունք լինել մեր երկիրն, կանգնել Հայաստանի ու հայաստանցու կողքին, իր ունեցած բոլոր ռեսուրսները ծառայեցնել մեկ նպատակի՝ մեր հայրենիքի անվտանգության ապահովմանը։

Extraordinary parliamentary elections will be held in Armenia on June 20. Until then, people will decide very well who to vote for. A part of the society will go and make an informed choice, and a part will not go to the elections at all, which is a way of expressing its position. But there is a third group that will not even have the opportunity to participate in the voting.


The problem is that after the 2008 presidential elections, the RA citizens living in Armenia or abroad at the time of voting were deprived of the right to vote. The chairman of the Union of Armenians of Russia Ara Abramyan speaks about this ․ “It is a violation of our constitutional rights; it is necessary to find out who made such a decision and under what circumstances.”
Mr. Abramyan is convinced that Diaspora Armenians with Armenian citizenship should be given the opportunity to enjoy this inalienable right.
He puts forward a very strong point of view, according to which we must remove the other legal barriers that exist between the Diaspora and Armenia in order to endow the Diaspora with certain institutional powers. Besides. “Armenia should have a Deputy Speaker for Diaspora Affairs, the Chamber of Diaspora, in the National Assembly.”
After all, it should be clear to everyone that the powerful Armenian Diaspora must be ready to support our country in these difficult times, to stand by Armenia and the people of Armenia, to use all its resources to one goal – to ensure the security of our homeland.


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *