Արտակարգ դեպք Հայաստանում . հավաքվածները կատարվածից ուշքի չեն գալիս



Shamshyan.com-ը գրում է. Այսօր, հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի10-րդ կմ հատվածում բախվել է Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ 31-ամյա Նորիկ Մարտիրոսյանի վարած VAZ 2108 մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի


վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն․ Մարտիրոսյանն ու նրա համագյուղացի 23-ամյա Գրիգոր Մարտիրոսյանը քաղաքացիների և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի հրշեջ- փրկարարների կողմից դուրս են բերվել

ավտոմեքենայից, և օպերտիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրանց տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդն էլ դեպքի վայրից դիմել է փախուստի։ Վիրավորներին

հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Օրջոն Հայրապետյանն ու Էդուարդ Սաֆարյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Շմավոնյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան

Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հարազատ եղբայրներ են։ Ոստիկանությունը պարզում է նաև, թե նրանցից ով է եղել 08-ի վարորդը։

Shamshyan.com writes. Today, on January 1, an emergency situation took place in Ararat region. At around 07:20, the driver of an unknown car with license plate վել collided with a VAZ 2108 driven by 31-year-old Norik Martirosyan, a resident of Norabats village, Ararat region, on the 10th km of the Yerevan-Yeraskh highway. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, N ով Martirosyan and his 23-year-old fellow villager Grigor Martirosyan were taken out of the car by the Masis fire-rescuers of the Ararat Regional Rescue Department of the Ministry of Emergency Situations. center.

The firefighters cut off the electricity to the car, closed the gas cylinder valve and demarcated the area. The driver of the car with unknown license plate։ fled the scene. The wounded were accompanied to the hospital by Karapet Harutyunyan, Commander of the 2nd Division of the 1st Battalion of the 2nd Officer Battalion of the Traffic Police. Inspectors Orjon Hayrapetyan and Eduard Safaryan of the 2nd platoon of the 2nd platoon of the 2nd officer battalion of the traffic police arrived at th


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *