Արտակարգ դեպք Երևանում․ 3 հոգու գցել են մեքենայի տակ․ միայն իմանաք, թե ովքեր են նրանք և ինչ է եղել



Գագիկ Շամշյանը հաղորդում է, որ հուլիսի 11-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Toyota Camry մակնիշի ավտոմեքենան, Ռոստովյան 25 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել


3 հետիոտնի, ապա առաջ ընթանալով, բախվել կայանված վիճակում գտնվող բեռնատար «Գազելին», վերջինս էլ առաջ ընթանալով, բախվել է իր առջև կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 3 հոգի՝ օպերատիվորեն դեպքի վայր

ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները: Toyota-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա սթափ է, սակայն վարորդական իրավունքի վկայական չուներ: Նա պատճառաբանեց, որ ժամկետը լրացել էր, առաջիկա օրերին պետք է դիմեր նոր վարորդական իրավունքի վկայականը ձեռք բերելու համար:


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *