Արման Բաբաջանյանին պատվիրակելու ենք դեպի պետականակերտ և հայաստանակենտրոն ապագայի ստեղծմանը



Հայաստանում գործող կուսակցությունները, ձևավորված դաշինքները պաշտոնապես սկսել են Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու իրենց կազմակերպչական աշխատանքները:  Ատելության խոսքին և վիրավորական արտահայտություններին զուգահեռ կան ուժեր, ովքեր զբաղված են իրական քարոզարշավով։ Ովքեր ներկայացնում են իրենց ծրագիրը, ովքեր ունեն ասելիք և անելիք մեր երկրում։ Այո, վստահ եմ դուք միանգամից հասկացաք, որ խոսքը Արման Բաբաջանյանի մասին է։ Մարդ, ով տարիներ շարունակ, անցնելով պայքարի թոհ ու բոհով արել է ամենը պետականակերտ և հայաստանակենտրոն երկրի կառուցման համար։


Բայց ինչպես ասում են՝ խոսքն առանց գործի մեռյալ է։ Քանզի՝ բազմիցս ենք համոզվել, որ նա ունակ է գործելու և ոչ թե խոսելու, ուստի՝ հարկավոր է վստահել նրան և պատվիրակել ի գործ։ Պետությունը շարունակաբար թալանելու հնարավորությունից զրկված, հասարակության կողմից միանշանակորեն և անդառնալիորեն մերժված, բայցև քաղաքականությամբ դիմակավորված՝ ռևանշի ձգտող կրիմինալը վաղուց է ապացուցել քաղաքացիներին, որ միայն ինքն է ընդունակ՝ նախընտրական ժամանակաշրջանում  ապականել հասարակական մթնոլորտը։ Հիշեցնենք, որ Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները դաշինք են ձևավորել և միասին են մասնակցելու ընտրություններին: Պայքարելու նման ստահակների դեմ։ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակը կգլխավորի Արման Բաբաջանյանը, երկրորդ հորիզոնականում Լևոն Շիրինյանն է, իսկ երրորդում փաստաբան Սեդա Սաֆարյանը:



 Ուրեմն՝ հունիսի 20-ին կատարենք մեր ընտրությունը և տանք հնարավորություն երիտասարդ գործչին առաջխաղացում ապահովելու։

The parties and formed blocs operating in Armenia have officially started their organizational work to participate in the special elections to the National Assembly. Along with hate speech and insulting expressions, there are forces that are engaged in a real campaign. Those who present their program, those who have something to say and do in our country. Yes, I am sure you immediately understood that we are talking about Arman Babajanyan. A man who for years, going through the struggle with enthusiasm, did everything for the construction of a state-building, Armenia-centered country.
But as they say, the word is dead without action. Because we have been convinced many times that he is able to act, not to speak, therefore, it is necessary to trust him, to delegate him to work. Deprived of the opportunity to rob the state continuously, unequivocally rejected by the society, but disguised as a politician, the criminal seeking aspiration has long proved to the citizens that only he is capable of spoiling the public atmosphere during the pre-election period. It should be reminded that for the sake of the Republic, the Christian-Democratic parties have formed an alliance and will participate in the elections together. To fight against such swindlers. The list of the “Shirinyan-Babajanyan Alliance of Democrats” will be headed by Arman Babajanyan, with Levon Shirinyan in second place and lawyer Seda Safaryan in third.

So, let’s make our choice on June 20, give an opportunity to the young figure to make progress.


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *