Անuպшսելի шյu пւշ ժшմին․ ինչ կшտшրվեց․ Նիկпլ Փшշինյшնը hшնդեu եկшվ hшյտшրшրпւթյшմբ. Ադրբեջшնը մինչև hիմш չի ստпրшգրել



Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը․ որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կարևոր հայտարարություն է արել


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը մինչև հիմա չի ստորագրել խաղաղապահների մանդատը:

«Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության ու գործողությունների գործադրումը, միևնույն ժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով համանախագահները կոչ էին անում վերսկսել բանակցությունները»,-նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խաթարել երկխոսության որևէ հնարավորություն՝ հռետորաբանությամբ և գործողություններով վարկաբեկելով նաև նոյեմբերի 9-ի և հոկտեմբերի 11-ի հայտարարությունները:


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *