Անելիքներ շատ կան, և ես որպես պատգամավոր շարունակելու եմ աջակցել այդ բարեփոխումների



Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները:Ուրախ եմ, որ նախորդ 2,5 տարիների ընթացքում Կառավարության հետ միասին հիմքեր ենք ստեղծել մի շարք համակարգային բարեփոխումների սոցիալական աջակցության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ծառայությունների բարելավման և ընդլայնման համար:Անելիքներ շատ կան, և ես որպես պատգամավոր շարունակելու եմ աջակցել այդ բարեփոխումների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով ամրագրված դրույթների իրականացմանը:Սովորաբար պատերազմների և համավարակների հետևանքով ամբողջ աշխարհում խոցելիները դառնում են ավելի խոցելի, անտեսվածներն` ավելի անտեսված, ուստի Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում սոցիալական խնդիրները առավել քան երբևէ պետք է պահենք մեր ուշադրության կենտրոնում:Իմ ջանքերն առավելապես ուղղելու եմ երեխաների պաշտպանությանը, սոցիալական աջակցությանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը, և այն խնդիրների լուծմանը, որոնք կարևոր նշանակություն ունեն մեր քաղաքացիների համար:Ինչպես միշտ, բաց եմ լինելու համագործակցության, առաջարկների և դիտողությունների համար:Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:



Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *