Այ քեզ uկшնդшլ․ Ուկրшինшյпւմ шդրբեջшնցի «oրենքпվ գпղն» шռևшնգпւմ է հшյերին пւ․․․



Ռուսաստանյան լրատվամիջոցները գրում են կարևոր տեղեկություններ այն մասին, թե ինչ է կատարվում Ուկրանիայում։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Ուկրաինայի ազգային ոստիկանությունում


անհանգստացած են տեղի քրեական շրջանակների վրա ադրբեջանցի «օրենքով գող» -ի աճող ազդեցությամբ։
Լրատվականի տեղեկություններով՝ 25 տարի բանտում պատիժ կրելուց հետո Նադիրը բնակություն է հաստատել Թուրքիայում և սկսել է իր շուրջ հանցագործ շրջապատ հավաքել՝ զուգահեռ տարածելով իր ազդեցությունը նաև Ուկրաինայում։

Ուկրաինական ոստիկանության պետի առաջին տեղակալ Վյաչեսլավ Աբրոսկինը խորը մտահոգություն է հայտնել և ասել է․ «Բառացիորեն իր ազատ արձակումից անմիջապես Ուկրաինայի տարածքում բանջարեղենի շուկայում առևտրով զբաղվող տարբեր ազգության ներկայացուցիչներ էին առևանգվում (հայեր, ուկրաինացիներ)։ Նա շատ ժամանակակից հանցագործ է, որը փրկագինն ընդունում է բիթքոիններով»։


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *