Այսօր երեկոյան 21։00-ից սկսվում է․ եղանակի աննոմալ վիճակի մասին,ինչ է կատարվում



ԱԻՆ կայքից տեղեկանում ենք եղանակային պայմանների մասին, Ուշադրություն


Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 16-20- ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով, հուլիսի 19-20-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 16-ին, 18-ի կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։ Հուլիսի 17-ին, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 16-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *