Այլևս չփորձել շատ կոնկրետ և աչք ծակող ազգատյացության ծանրագույն մեղքերը տարրալուծել անցյալի բացթողումների խորխորատներում



«Խորագետները»Ախր, ի՞նչ խորքային պատճառներ, ի՞նչ Հայկ Նահապետ, կամ սպարապետներ ու թագավորներ, ի՞նչ կոմունիստներ ու նախկիններ։Ադրբեջանը չունե՞ր այն նույն թերությունները (և շատ ավելի շատ), ինչ Հայաստանը, որոնց մասին պատերազմից հետո մինչ օրս թմբկահարում են մեր օրերի հայանուն «խորագետ» տիկնայք և պարոնայք։ Միգուցե Ադրբեջանը ա՞յլ քաղաքական ու տնտեսական հետագիծ է ունեցել: Ադրբեջանը Նորվեգիա է՞ր, թե՞ Գերմանիա…Եթե սույն «խորագետներին» թվում է թե Խորհրդային Հայաստանում առկա չէին նույն թերությունները, որոնք մատնանշում են, ապա պետք է հիասթափեցնեմ՝ դրանք եղել են շատ վաղուց։Մի տարրական բան պետք է հասկանալ, և այլևս չփորձել շատ կոնկրետ և աչք ծակող ազգատյացության ծանրագույն մեղքերը տարրալուծել անցյալի բացթողումների խորխորատներում:Այն է՝ ցանկացած տեսակի մարդկանց խմբին տվեք իրենց համար ատելի ժողովրդով բնակեցված ամենազարգացած ու գերհզոր երկրի կառավարումը, և շատ կարճ ժամանակում այն մոխիր կդառնա…Անցած ընտրություններն էլ խրատ չեղա՞ն։Չհասկացա՞ն, որ վերջին ընտրությունների մեղմ ասած՝ զավեշտալի արդյունքը պատերազմից հետո սկսված հենց այդ կարգի մանիպուլյացիաների և իրական մեղավորներից զատ այլ մեղավորներ փնտրելու հետևանքն էր։Դեռ շարունակու՞մ են…Նողկալի և ավերիչ ներկան թողած դեռ անցյալում են փնտրու՞մ…



Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *