Ամեն ինչ դնում ենք մի կողմ․ Պուտինը քիչ առաջ Արցախի հարցով նոր՝ շատ կարևոր հայտարարություն է արել



Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը շահագրգռված են խաղաղությունը պահպանելու մեջ։ Բնակչության հետ ամենամյա հարց-պատասխանի ուղիղ կապի ընթացքում նա ասել է, որ Ռուսաստանը որոշակի դերակատարություն է ունեցել այդ շատ լուրջ հակամարտության կարգավորման գործում և նշել՝ ո’չ Ադրբեջանը, ո’չ Հայաստանը, առավել ևս Լեռնային Ղարաբաղի բնակիչները շահագրգռված չեն հակամարտությունը շարունակելու մեջ։ «Հնարավոր չէ մշտապես ապրել ռազմական առճակատումը վերսկսելու տագնապով»,- ասել է նա։ Պուտինի խոսքերով՝ խնդիրները իրոք շատ են կուտակվել․ «նորմալ ենթակառուցվածքների վերականգնման հետ կապված հարցեր կան, հարցեր կապված սահմանագծման հետ, որպեսզի համապատասխան աշխատանքներ կատարվեն


Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանին, հատկապես այնտեղ, որտեղ պետական սահման ըստ էության երբեք չի եղել, գոյություն է ունեցել վարչական սահման միութենական հանրապետությունների միջև»։ «Մենք հիմա այդ աշխատանքի պրոցեսի մեջ ենք, ստեղծել ենք եռակողմ հատուկ խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ և ամեն ինչ կանենք տարածաշրջանում վերականգնելու նորմալ հարաբերությունները այդ աշխատանքի շահառուները անշուշտ պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչները։ Կարծում եմ՝ այդպես էլ կլինի, չնայած տասնամյակներով կուտակված բոլոր բարդություններին»,- ասել է Պուտինը։

Russian President Vladimir Putin said today that all parties to the Karabakh conflict are interested in maintaining peace. During the direct question-and-answer session with the population, he said that Russia had played a role in the settlement of this very serious conflict, noting that neither Azerbaijan nor Armenia, especially the people of Nagorno Karabakh, are interested in continuing the conflict. “It is impossible to live permanently with the alarm of resuming a military confrontation,” he said. According to Putin, the problems have really accumulated

a lot ․ “There are issues related to the restoration of normal infrastructure, issues related to demarcation, so that appropriate work can be done on the state border between Armenia and Azerbaijan, especially where there has never been a state border, there was an administrative border between the union republics.” “We are now in the process of that work, we have created a trilateral special group with the participation of Russia, Azerbaijan, Armenia, we will do everything to restore normal relations in the region, the beneficiaries of that work must certainly be the people of Nagorno Karabakh. “I think it will be so, despite all the complications accumulated over the decades,” Putin said.


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *