Ամեն բшն ջրի երես է դпւրս եկել․ իրшկшնпւմ ինչ են պшհшնջпւմ шդրբեջшնցիները



Հարգելի հայրենակիցներ այն ինչ կատարվումէ Սյունիքում հիմա լարված է պահում հանրությանը, այդ իսկ պատճառով ձեզ պարբերաբար կհաղորդենք թարմ լուրեր․



Կապան-Գորիս միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ, ադրբեջանցիները դեռ կոնկրետ որեւէ բան չեն պահանջում։ Այս մասին ասաց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։

«Բանակցությունների ընթացքում ադրբեջանցիներն ասել են, որ ճանապարհը փակելու պատճառը այն է, թե իբր երկու հայ զինծառայող հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա եւ նրան սվինով հարվածել։ Սա, իհարկե, բացարձակ անհեթեթություն է»,- պատմեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր հայ զինծառայողի մասնակցությամբ այդ միջադեպը. «Նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է եւ ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել»,- հայտնել էր ՊՆ-ն։


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *