Աղոթում ենք քեզ համար․ Նոր մանրամասներ Արագածոտնում խոշոր վթարից. Ղեկին եղել է սերիալների հայտնի դերասանուհին (ֆոտո)



Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունիսի 17-ին Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Nissan Teana մակնիշի


ավտոմեքենայի վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը: Ըստ նրա՝ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 26-ամյա Թամարա Գևորգյանը, իսկ վիրավորը՝ Երևանի բնակիչ, 45-ամյա Մարգարիտ Հ.-ն է:
Նշենք, որ Թ. Գևորգյանը հանրությանը հայտնի հեռուստասերիալների դերասանուհիներից է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի մարզում հունիսի 17-ին, ժամը 18։30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 57 կմ-ում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել դաշտում։


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *