Ալիեւը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից



Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից:


Խոսքը ընկերությունների մասին է, որոնք գործել են Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսականում եւ Քարվաճառում:

«Այս ընկերություններն երկու տարբերակ ունեն՝ կամ փոխհատուցում կվճարեն մեզ, կընդունեն մեր պայմանները, կամ կա այլ տարբերակ՝ հարցը լուծել իրավական դաշտում… Նորից եմ ցանկանում ասել, որ դրանք (ընկերությունները – խմբ.) պետք է կամավոր վերականգնեն վնասը, փոխհատուցում վճարեն ադրբեջանական պետությանը, եւ միայն այդ դեպքում կկարողանան հարմարավետ ապրել», – հայտարարել է Ալիեւը:


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *