Ադրբեջшնի ՊՆ-ն՝ шդրբեջшնցի դիպпւկшհшրի կրшկոցից հшյ զինծшռшյողի զпհվելпւ մшսին․ միшյն տեսնեք, թե ինչ է եղել



Ադրբեջшնի ՊՆ-ն՝ шդրբեջшնցի դիպուկшհшրի կրшկոցից հшյ զինծшռшյողի զոհվելու մшսին․ միшյն տեսնեք, թե ինչ է եղել


Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից հայ զինծառայողի մահվան լուրերը։

«Ադրբեջանական բանակից դիպուկահարի կրակոցից հայ զինծառայողի մահվան մասին տարածված տեղեկատվությունը կեղծ է և սադրիչ: Այսօր ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից նշված ուղղությամբ կրակոցներ չեն արձակվել»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել են, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Գեղամ Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *